Search

Բարի Գալուստ Աստղագիտական Բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Month

October 2017

Դատարկությունը փուչիկ է փչում

Իսկ հիմա կփորձենք փուչիկը փչել փոքր ինչ անսովոր ձևով: Մենք չենք փորձի ուժով օդը մտցնել իր ռետինե թաղանթի մեջ, ինչպես սովորաբար դա անում են, երբ փորձում են փուչիկ փչել: Կվարվենք այլ կերպ: Մենք կվերացնենք նրան շրջապատող օդը, իսկ արտաքին մթնոլորտային օդը կանցնի փուչիկի մեջ և այն կուռի:

Без названия (2)

Վերցրեք ապակյա տարա, ողողեք և չորացրեք այն, հետո այնտեղ տեղադրեք փուչիկը և թելի օգնությամբ բարակ խողովակը միացրեք փուչիկի ծայրին: Տարան ամուր փակեք կափարիչով և այդ բարակ խողովակը որը ամրացրել էիք փուչիկին բարձրացրեք վերև այնպես, որ փուչիկը կախված լինի կափարիչի տակից: Քանի որ տարայի մեջ օդ չկա, փուչիկը արագ կփչվի խողովակի օգնությամբ՝ օդ ստանալու շնորհիվ:

Ինչպես տեսնում էք փուչիկը փչված է, սակայն դուք նույնիսկ չէք էլ կպել նրան:

Օդային փոստ

Սա ամենահեշտ փորձն է օդապարուկով: Այն կարելի է անել ցանկացած կառուցվածքի օդապարուկով: Պինդ թղթից կտրել 20-30 սմ տրամագծով շրջան, մեջտեղում անցք բացել և կտրել շրջանը շառավղով: Այնուհետև այդ նույն թղթից պետք է կլորացնելով ստանալ գլան 5-8 սմ, 1-սմ-ից փոքր տրամագծով: Երբ օդապարուկը արդեն կլինի օդում, ձեր ընկերոջը խնդրեք, որպեսզի բռնի թելը, իսկ հիմա կարելի է շուռ տալ գլանը տեղադրել այն թելի վրա և նորից փաթաթել խողովակով: Գլանի վրա ամրացրեք թղթե շրջան, մի ծայրը գնդասեղով ամրացրեք մյուս ծայրին: Կստացվի թղթե կոն, որը պետք է ամուր նստի թղթե խողովակի վրա: Հրեք այն դեպի թելի վերևամասը: Քամին այն կհասցնի հենց օդապարուկին: Մինչև օդապարուկը չիչնի այն հետ չի գա ձեզ մոտ:

Թարգմանեց՝ Մանե Սարգսյանը
Աղբյուրը՝ <<КОСМОС У ТЕБЯ ДОМА>> Ф. Рабиза – գրքից

Նյութեր տիեզերքի մասին

NASA показало «посадку» на Плутон в цвете

Главные космические события 2016 года

Луна преподнесет нам еще не один сюрприз

NASA опубликовало уникальный снимок Млечного Пути

Правила движения и их нарушители

Аппарат Cassini приготовился 20 раз нырнуть сквозь кольца Сатурна

Հայերը և տիեզերագնացությունը Continue reading “Նյութեր տիեզերքի մասին”

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑