Search

Բարի Գալուստ Աստղագիտական Բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Դատարկությունը փուչիկ է փչում

Իսկ հիմա կփորձենք փուչիկը փչել փոքր ինչ անսովոր ձևով: Մենք չենք փորձի ուժով օդը մտցնել իր ռետինե թաղանթի մեջ, ինչպես սովորաբար դա անում են, երբ փորձում են փուչիկ փչել: Կվարվենք այլ կերպ: Մենք կվերացնենք նրան շրջապատող օդը, իսկ արտաքին մթնոլորտային օդը կանցնի փուչիկի մեջ և այն կուռի:

Без названия (2)

Վերցրեք ապակյա տարա, ողողեք և չորացրեք այն, հետո այնտեղ տեղադրեք փուչիկը և թելի օգնությամբ բարակ խողովակը միացրեք փուչիկի ծայրին: Տարան ամուր փակեք կափարիչով և այդ բարակ խողովակը որը ամրացրել էիք փուչիկին բարձրացրեք վերև այնպես, որ փուչիկը կախված լինի կափարիչի տակից: Քանի որ տարայի մեջ օդ չկա, փուչիկը արագ կփչվի խողովակի օգնությամբ՝ օդ ստանալու շնորհիվ:

Ինչպես տեսնում էք փուչիկը փչված է, սակայն դուք նույնիսկ չէք էլ կպել նրան:

Օդային փոստ

Սա ամենահեշտ փորձն է օդապարուկով: Այն կարելի է անել ցանկացած կառուցվածքի օդապարուկով: Պինդ թղթից կտրել 20-30 սմ տրամագծով շրջան, մեջտեղում անցք բացել և կտրել շրջանը շառավղով: Այնուհետև այդ նույն թղթից պետք է կլորացնելով ստանալ գլան 5-8 սմ, 1-սմ-ից փոքր տրամագծով: Երբ օդապարուկը արդեն կլինի օդում, ձեր ընկերոջը խնդրեք, որպեսզի բռնի թելը, իսկ հիմա կարելի է շուռ տալ գլանը տեղադրել այն թելի վրա և նորից փաթաթել խողովակով: Գլանի վրա ամրացրեք թղթե շրջան, մի ծայրը գնդասեղով ամրացրեք մյուս ծայրին: Կստացվի թղթե կոն, որը պետք է ամուր նստի թղթե խողովակի վրա: Հրեք այն դեպի թելի վերևամասը: Քամին այն կհասցնի հենց օդապարուկին: Մինչև օդապարուկը չիչնի այն հետ չի գա ձեզ մոտ:

Թարգմանեց՝ Մանե Սարգսյանը
Աղբյուրը՝ <<КОСМОС У ТЕБЯ ДОМА>> Ф. Рабиза – գրքից

Նյութեր տիեզերքի մասին

NASA показало «посадку» на Плутон в цвете

Главные космические события 2016 года

Луна преподнесет нам еще не один сюрприз

NASA опубликовало уникальный снимок Млечного Пути

Правила движения и их нарушители

Аппарат Cassini приготовился 20 раз нырнуть сквозь кольца Сатурна

Հայերը և տիեզերագնացությունը Continue reading “Նյութեր տիեզերքի մասին”

Ալեքսանդր Դեյնչ

Ալեքսանդր Դեյնչը ծնվել է Բեսարաբիայում, Դանուբի ձախ ափին գտնվող Ռենի քաղաքում : Վաղ մանկությունում՝ մինչև հոր ռազմական ակադեմիա մեկնելը, Ալեկսանդր Դեյնչը ապրում էր իր պապի տանը, որտեղ ապրում էր նաև նրա զարմիկը, անտիկ-պատմաբան Արիստիդ Դովատուրը։1918 թվականին Նիկոլայ Դեյնչը ծառայության անցավ Կարմիր բանակում։ 1924 թվականին Ալեկսանդր Դեյնչը ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1923 թվականից սկսած մինչև կյանքի վերջը աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում։ 1936 թվականից ղեկավարել է աստղադիտարանի աստղաֆիզիկական բաժնի լուսանկարչական աստղաչափության խումբը։ 1941 թվականի սեպտեմբերից մինչև 1942 թվականի փետրվարը կատարել է աստղադիտարանի տնօրենի պարտականությունները։ Նրա ջանքերով պատերազմի ժամանակ պահպանվել են աստղադիտարանի բազմաթիվ գործիքները, գրադարանի ֆոնդերը և լուսանկաչական նյութերը։ 1945 թվականին նա նշանակվել է աստղադիտարանի լուսանկարչական աստղաչափության և աստղային աստղագիտության բաժնի ղեկավար, որը և ղեկավարել է մինչև 1973 թվականը։

Աստղագիտությունը հին աշխարհում

Աստղագիտությունը հնագույն գիտություններից է։ Դեռևս մ. թ. ա. աստղագիտությունը բավականաչափ զարգացած էր Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում: Այսպես, մեր թվարկությունից 28 դար առաջ եգիպտական քրմերը որոշել են տարվա տևողությունը, իսկ Արեգակի խավարումների կրկնության պարբերությունը (սարոս) հայտնի էր արդեն մ. թ. ա. 6-րդ դարում: Մ. թ. ա. 2-րդ դարում Հիպարքոսի կազմած աստղացուցակը Continue reading “Աստղագիտությունը հին աշխարհում”

Մութ էներգիա և մութ մատերիա

1998 թ.–ին գիտնականները, ուսումնասիրելով գերնոր աստղերի, կամ՝ բռնկվող աստղերի լույսը, եկան այն եզրահանգման, որ իրականում տիեզերքի ընդարձակման արագությունը գնալով մեծանում է*։ Սկզբում նրանք կասկածանքով էին վերաբերվում այդ փաստին։ Սակայն ապացույցները ավելի շատացան։ Ուստի գիտնականները որոշեցին պարզել, թե ինչն է ստիպում տիեզերքին ընդարձակվել անընդհատ մեծացող արագությամբ։ Մի կողմից՝ այդ էներգիան ասես գործում է ձգողության ուժին հակառակ, մյուս կողմից, սակայն, այն բոլորովին չի համապատասխանում ֆիզիկայի՝ այսօր գոյություն ունեցող որևէ տեսության։ Այդ իսկ պատճառով այս առեղծվածային էներգիան գիտնականները անվանեցին մութ էներգիա, որը կազմում է տիեզերքի մոտ 75 տոկոսը։

Մութ էներգիան, սակայն, միակ առեղծվածային երևույթը չէ։ Մեկ այլ «առեղծված» հայտնաբերվեց 1980–ականներին, երբ գիտնականները ուսումնասիրում էին տարբեր գալակտիկաներ։ Դրանք, ինչպես նաև մեր գալակտիկան չափազանց արագ են պտտվում, և այդ արագության պատճառով պետք է որ հեռանային իրարից և ոչ թե կույտեր կազմեին։ Ակներևաբար, ինչ–որ մատերիա ապահովում է նրանց անհրաժեշտ ձգողականությամբ։ Գիտնականները գաղափար անգամ չունեն, թե ի՞նչ մատերիա է դա։ Այն չի կլանում, արձակում կամ անդրադարձնում որևէ նկատելի ճառագայթ, ուստի գիտնականները այն կոչեցին մութ մատերիա*։ Իսկ որքա՞ն մութ մատերիա կա տիեզերքում։ Հաշվարկների համաձայն՝ այն կազմում է տիեզերքի ավելի քան 22 տոկոսը։

Ըստ հաշվարկների՝ գիտնականներին հայտնի է տիեզերքի մոտավորապես 4 տոկոսը։ Իսկ մութ էներգիան և մութ մատերիան կազմում են մոտ 96 տոկոսը։ Այսպիսով տեսնում ենք, որ տիեզերքի զգալի մասը գիտնականների համար առեղծված է*։

«Գիտախոս» գիտահանրամատչելի մրցույթ

http://www.ysu.am/sss/hy/talk

NASA показало «посадку» на Плутон в цвете

https://news.mail.ru/society/28495292/?frommail=10

Главные космические события 2016 года

https://newsland.com/user/4297805012/content/glavnye-kosmicheskie-sobytiia-2016-goda/5622095?utm_source=sendpulse&utm_medium=push&utm_campaign=1369425

Blog at WordPress.com.

Up ↑